Նախագծի մասին

IDEA նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից Erasmus+ ծրագրի շրջանակում։

Նախագիծն ուղղված է ազգային և միջազգային մակարդակներում միջոլորտային ցանցերի ստեղծմանը՝ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների համար միջոլորտային ներառական մեթոդաբանություն մշակելու նպատակով։ Այն հիմնված է տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձի վրա։ Տարածելով, հարմարեցնելով և փոխանակելով լավագույն փորձերն ու ուղեցույցները՝ հիմնված մեր ցանցի լայնածավալ փորձի վրա, մենք ցանկանում ենք ոգեշնչել և հնարավորություն տալ այլ մասնագետներին՝ կիրառելու նույն մոտեցումները։

Նախագծի նպատակները

  • Միջոլորտային ներառական ցանցերի ստեղծում, որոնք թույլ կտան փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակում, ամրապնդելով ներառական երիտասարդական խմբերի և նրանց կազմակերպությունների ձայնը՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակներում, ինչպես ոչ ֆորմալ երիտասարդական աշխատանքի, այնպես էլ ֆորմալ կրթության շրջանակներում։ Միջոլորտային համագործակցության օգուտների, հնարավոր խոչընդոտների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ գործնական ուղեցույցների մշակումն ուժեղացնելու է ինչպես գործընկեր կազմակերպություններին, այնպես էլ ավելի լայն ցանցին՝ այս մոտեցումը ստանդարտացնելու համար։
  • Միջոլորտային մեթոդաբանության մշակում՝
    • Փոխանակել լավագույն փորձերը՝ ներառականության մեթոդաբանությունը տարբեր ոլորտներում օգտագործելու համար։
    • Հարմարեցնել տարբեր մեթոդներ, որպեսզի դրանք կիրառելի լինեն տարբեր ներառական միջավայրերում։
    • Փորձարկել (փայլոթավորել) մեթոդները և վերլուծել արդյունքները՝ ամբողջական, լայնածավալ ներառական մեթոդների համակարգ մշակելու նպատակով։
  • Ավելի մեծ և տարբերակված տեսանելիություն ներառականության համար հանրային դիսկուրսում՝
    • Երիտասարդական ներառական խմբերի և ներառական հասարակության անհրաժեշտության մասին հաղորդակցության բարելավում։
    • Երիտասարդ լրագրողներն ու մեդիա ոլորտի ներկայացուցիչները ներգրավված կլինեն նախագծում՝ երիտասարդների ներառականության թեմայի հանրային իրազեկումը բարձրացնելու համար։
    • Ներառական խմբերի հետ աշխատող կազմակերպությունները կստանան վերապատրաստում՝ ներառականության թեմայի արտաքին հաղորդակցման վերաբերյալ։

Այս համագործակցության արդյունքները կտարածվեն գործընկեր երկրներում և դրանց սահմաններից դուրս, ինչպես ոչ ֆորմալ երիտասարդական աշխատանքի, այնպես էլ ֆորմալ կրթության ոլորտներում։ Նախագծի իրականացմամբ՝ գործընկեր կազմակերպությունները նպատակ ունեն ոգեշնչել այլ կազմակերպություններին՝ զարգացնելու միջոլորտային և միջհամակարգային համագործակցություն, նպաստելով ավելի ամուր հասարակական համախմբվածությանը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս։

Skip to content